Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Եռաբ­լու­րից մինչև Մուշ, Սասուն

Եռաբ­լու­րից մինչև Մուշ, Սասուն
06.10.2020 | 00:07

ՎԱՐ­ԴԱ­ՆԻ ԱՆ­ՏԵՐ ԱՅ­ԳԻՆ


2019 թ. սեպ­տեմ­բե­րի 8-ին Աղ­թա­մար տու­րի ու­ղեկ­ցու­թյամբ մեր խում­բը նա­վով մեկ­նում էր Աղ­թա­մար կղ­զի՝ մաս­նակ­ցե­լու Վա­նա ծո­վի Սուրբ խաչ ե­կե­ղե­ցում յո­թե­րորդ ան­գամ մա­տուց­վե­լիք պա­տա­րա­գին։ Բա­ցի մեր խմ­բից՝ նա­վում կա­յին նաև Կ. Պոլ­սից ե­կած հա­յեր, Վա­նում, այլ վայ­րե­րում ապ­րող քր­դեր։ Սաի­դը, որ նս­տած էր կող­քիս, զրու­ցե­լու տրա­մադր­ված, ձեռ­քով ցույց տա­լով ծո­վի ա­ջա­կող­մում ճա­նա­պար­հին մեր­ձա­կա նո­րա­կա­ռույց ա­ռանձ­նատ­նե­րից մե­կը՝ գո­հու­նակ ժպի­տով ա­սաց. «Իմ վի­լան է»։ Մինչ կղ­զի հաս­նե­լը նա պատ­մում էր Վա­նի հա­յե­րի մա­սին, ա­սում էր, որ հա­յե­րը շնոր­հա­լի ժո­ղո­վուրդ են, որ իր պար­տե­զում Հա­յաս­տա­նից բեր­ված մո­շի թփեր է տն­կել, պտուղ­նե­րը հա­մեղ են, հյու­թա­լի։ Թուր­քե­րեն ի­մա­ցածս մի քա­նի բա­ռե­րի և ժես­տե­րի լեզ­վով գրե­թե հաս­կա­նում էի ա­սած­նե­րը։ Զգաց­վում էր, որ աշ­խա­տա­սեր, ձգ­տու­մով մարդ է։ Կղ­զի հաս­նե­լուց հե­տո խայ­տաբ­ղետ բազ­մու­թյան մեջ այլևս նրան չտե­սա։ Ա­միս­ներ անց նա ֆեյս­բու­քում ինձ ըն­կե­րու­թյան հայտ տվեց։ ՖԲ թարգ­ման­չի մի­ջո­ցով հա­կիրճ նա­խա­դա­սու­թյուն­նե­րով շա­րու­նա­կում էր տե­ղե­կու­թյուն­ներ հա­ղոր­դել Վա­նի հա­յե­րի մա­սին, Սի­փան, Ար­տոս լեռ­նե­րի, կի­սա­վեր ե­կե­ղե­ցի­նե­րի նկար­ներ էր ու­ղար­կում։ Մի օր անմ­շակ, փուշ-տա­տաս­կոտ հո­ղա­տա­րած­քի նկար ու­ղար­կեց՝ գրե­լով. «Սա Վար­դա­նի այ­գին է»։ Քա­նի որ հե­տաքր­քր­ված եմ ան­ցյալ ու ներ­կա օ­րե­րում Վա­նում ապ­րող հա­յե­րի կյան­քով, գրե­ցի. «Ծա­նո­թաց­րեք ինձ Վար­դա­նի հետ»։ Պա­տաս­խա­նը դա­շույ­նի հար­վա­ծի պես էր. «Վար­դանն սպան­վել է 1915 թվա­կա­նին»։ Ին­չու՞, ի՞նչ մտա­ծե­լով Սաիդն այդ դա­ժան փաս­տը հա­ղոր­դեց ինձ, չգի­տեմ, գու­ցե չեն­թադ­րեց էլ, որ Մեծ ե­ղեռ­նի զոհ դար­ձած Վար­դա­նի պատ­մու­թյունն այ­սու­հետ հան­գիստ չի տա­լու ինձ, ա­մեն օր մտո­վի ապ­րե­լու եմ նրա վախ­ճա­նի ա­հա­վոր ակն­թար­թը։ Գու­ցե Սաի­դի հո­գին էլ խա­ղաղ չէ, ու­զում է հե­ռու վա­նել, մո­ռա­նալ դրախ­տա­վայր Վա­նում (բնո­րո­շումն ի­րենն է) 105 տա­րի ա­ռաջ կա­տար­ված ե­ղե­րա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի սար­սափն ու ա­մո­թը, այ­լա­պես ին­չու՞ պի­տի ու­ղար­կեր մա­հա­շունչ 1915-ին տի­րո­ջը կորց­րած ան­ջր­դի հո­ղակ­տո­րի նկա­րը, ո­րը, ան­կաս­կած, ե­ղե­րա­կան այն տա­րին ծաղ­կուն այ­գի է ե­ղել և այ­սօր, ան­գամ վայ­րիա­ցած, շա­րու­նա­կում է կրել իր օ­րի­նա­կան տի­րոջ՝ Վար­դա­նի ա­նու­նը։

ՄԻ ՁԵՌՔՆ ԷԼ ԾԱՓ ԿՏԱ


Վեր­ջերս Սաի­դը կր­կին ա­նակն­կալ մա­տու­ցեց, այս ան­գամ՝ ու­րա­խա­լի. «Դուք պետք է ան­պայ­ման ծա­նո­թա­նաք Գևորգ Խա­չատ­րյա­նի հետ։ Նա շատ լավ հայ է։ Երևա­նից խմ­բեր է բե­րում ձեր եր­կի­րը և շատ բան գի­տե հին ժա­մա­նակ­նե­րից ի վեր այս­տեղ ապ­րող հա­յե­րի մա­սին։ Ոչ ոք Գևոր­գից ա­վե­լի լավ չի ցույց տա պա­պե­րիդ հո­ղը», և ու­ղար­կեց Գևոր­գի դի­մա­տետ­րի պատ­կե­րը։ Զար­մանք բան է Ֆեյս­բուք կոչ­վա­ծը՝ վե­րա­ցա­կան-ի­րա­կան ան­սահ­ման, ան­ծայր աշ­խարհ, ո­րի մի­ջո­ցով Վա­նում ապ­րող ազ­գու­թյամբ քուրդ մի մարդ կա­րող է քեզ խոր­հուրդ տալ ծա­նո­թա­նա­լու Երևա­նում ապ­րող հայ­րե­նակ­ցիդ հետ։ Պարզ­վեց՝ Գևոր­գը նույն­պես ֆեյս­բու­քի ըն­կեր­նե­րիցս էր, թեև եր­բեք չէինք հա­ղոր­դակց­վել։ Նա­մակ գրե­ցի, ներ­կա­յա­ցա, հայտ­նե­ցի գրե­լուս պատ­ճա­ռը։ Գևորգ Խա­չատ­րյանն իս­կույն ար­ձա­գան­քեց, և, ո՜վ զար­մանք, պարզ­վեց՝ Սաի­դի բնո­րո­շած այդ լավ հայն ապ­րում է մեր տա­նից ըն­դա­մե­նը եր­կու կան­գառ այն կողմ՝ խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից հայտ­նի Օ­դա­չու­նե­րի շեն­քում և գու­ցե եր­բեք չճա­նա­չեի ի­րեն, ե­թե Սաի­դը չհու­շեր։ Եր­կար զրու­ցե­ցինք։ Գևորգն ու­շագ­րավ պատ­մու­թյուն­ներ պատ­մեց Արևմտյան Հա­յաս­տա­նի գա­վառ­նե­րի, գյու­ղե­րի ան­ցյա­լի ու ներ­կա վի­ճա­կի մա­սին, ան­գիր թվեց, թե 1915-ին որ գյու­ղից քա­նի զոհ է ե­ղել, քա­նի­սին է հա­ջող­վել ա­րյու­նա­շա­ղախ, կի­սա­մեռ փրկ­վել, անց­նել Արևե­լյան Հա­յաս­տան, և թե այ­սօր Հա­յաս­տա­նում որ­տեղ են ապ­րում նրանց շա­ռա­վիղ­նե­րը։ Ար­դեն տա­սը տա­րի զոհ­ված, հրաշ­քով փրկ­ված հա­յե­րի սե­րունդ­նե­րին, որ­պես զբո­սա­վար, ու­ղեկ­ցում է Արևմտյան Հա­յաս­տան, գտ­նում նրանց նախ­նի­նե­րի գյու­ղե­րը, պա­պե­նա­կան տնե­րը՝ տա­կա­վին կան­գուն և կամ ա­վե­րակ­ված։ Սիրտ ա­լե­կո­ծող դր­վագ­ներ պատ­մեց այդ հայտ­նա­բե­րում­նե­րից։ Ա­սաց, որ իր նվի­րա­կան գերն­պա­տակն է՝ որ­քան հնա­րա­վոր է շատ ժա­ռանգ­նե­րի տա­նել ի­րենց նախ­նի­նե­րի բնօր­րա­նը, ո­րով­հետև պատ­մա­կան հայ­րե­նի­քը մո­ռա­նալն ան­նե­րե­լի է, վտան­գա­վոր, ո­րով­հետև հա­յի կեն­սագ­րու­թյունն ի­րե­նով չի սկս­վում, այն սկիզբ է առ­նում խոր ար­մատ­նե­րից։ Մո­ռա­նալ ար­մատ­նե­րը՝ նշա­նա­կում է չդի­մա­նալ մեր օ­րե­րի սա­սա­նող փո­թո­րիկ­նե­րին, ե­րե­րալ… Ան­հուն ցա­վով էր խո­սում այն մա­սին, որ դա­րեր շա­րու­նակ հա­յին չի վի­ճակ­վել ապ­րել խա­ղաղ, ստեղ­ծա­գործ կյան­քով։ Ա­րյուն­ռուշտ ցե­ղերն ա­վե­րել են նրա ոս­տա­նը, մահ սփ­ռել, խլել ու­նեց­ված­քը, ա­մա­յաց­րել բեր­րի արտ ու այ­գես­տան­ներ։ Որ­պես­զի մեր զրույ­ցը մռայլ խո­հե­րով չա­վարտ­վի, Գևորգ Խա­չատ­րյանն ա­սաց, որ հպարտ է Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի հաղ­թա­նա­կով։ Մինչև 1918 թ. աշ­խար­հի քար­տե­զի վրա գո­յու­թյուն չու­նե­ցած, ար­հես­տա­կա­նո­րեն ստեղծ­ված Ադր­բե­ջանն աչք է դրել հա­յոց Ար­ցա­խի վրա, զավ­թել է ու­զում այն, բայց հա­յը փաս­տեց աշ­խար­հին, որ լավ կռ­վող է, խի­զախ ռազ­միկ, կա­րո­ղա­ցավ կոտ­րել իր բնօր­րա­նը տի­րել կա­մե­ցո­ղի ող­նա­շա­րը՝ հետ շպր­տել Ար­ցա­խի սահ­ման­նե­րից, ու հա­լած­ված ո­սո­խը 1994-ի գար­նա­նը ստիպ­ված դի­մեց Մոսկ­վա­յին՝ միջ­նորդ լի­նե­լու հրա­դա­դար հաս­տա­տե­լու խնդ­րում։ Եր­կար դա­րե­րի կո­րուստ­նե­րից հե­տո 20-րդ դա­րի վեր­ջին հա­յե­րը կա­րո­ղա­ցան հա­յոց հո­ղեր ա­զա­տագ­րել։ Եվ խոր­հր­դան­շա­կան է, հի­շա­տա­կե­լի, որ հաղ­թա­նա­կի կա­յաց­մա­նը մաս­նակ­ցե­ցին նաև ի­րենց բնօր­րա­նից հա­լած­ված, աշ­խար­հով մեկ սփռ­ված հա­յե­րի ժա­ռանգ­նե­րը։ Կա­լի­ֆոռ­նիա նա­հան­գի Ֆրեզ­նո քա­ղա­քից 40 մղոն հե­ռու Վայ­սե­լիա ա­վա­նում ծն­ված Մոն­թեն, որ ա­վար­տել էր Կա­լի­ֆոռ­նիա­յի Բերկ­լիի հա­մալ­սա­րա­նի հին ժո­ղո­վուրդ­նե­րի պատ­մու­թյան ու հնա­գի­տու­թյան բա­ժի­նը, կյան­քը նվի­րեց կո­րու­սյալ հայ­րե­նի­քի վե­րա­դար­ձի պայ­քա­րին, այդ պայ­քա­րի ճա­նա­պար­հին մեծ փոր­ձու­թյուն­ներ ու տա­ռա­պանք­ներ ան­ցած, 1990 թ. հեկ­տեմ­բե­րին ե­կավ հայ­րե­նիք՝ մաս­նակ­ցե­լու վտանգ­ված Ար­ցա­խի ա­զա­տու­թյան պայ­քա­րին, և այն սխ­րանք­նե­րը, որ գոր­ծեց մար­տա­դաշ­տում, Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի տա­րեգ­րու­թյան լա­վա­գույն է­ջե­րից են։ Ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից­նե­րից էր և Սար­գիս Հաց­պա­նյա­նը՝ նույն­պես ծն­ված Հա­յաս­տա­նից հե­ռու՝ Թուր­քիա­յի Ա­լեք­սանդ­րետ քա­ղա­քում։ 1980-ա­կան թթ. Թուր­քիա­յում տե­ղի ու­նե­ցած զին­վո­րա­կան հե­ղաշ­րջ­ման պատ­ճա­ռով Սար­գիսն ստիպ­ված էր թող­նել ծնն­դա­վայ­րը, հա­րա­զատ­նե­րին, բնա­կու­թյուն հաս­տա­տել, մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյուն ստա­նալ Ֆրան­սիա­յում։


Գևորգ Խա­չատ­րյա­նը մեր ճա­կա­տագ­րին վե­րա­բե­րող զգա­յուն մի պատ­մու­թյու­նից մյու­սին էր անց­նում ցա­սում­նա­լի, ըն­դվ­զուն ան­ցում­նե­րով՝ ինչ­պես կայ­ծակն է խփում, անց­նում մթն­դած եր­կն­քում։ Հա­յոց պատ­մու­թյան տա­րո­ղու­նակ այդ անդ­րա­դար­ձից ծն­վեց մո­տա­կա մի օր «Ե­ռաբ­լուր»՝ զին­վո­րա­կան պան­թեոն այ­ցե­լե­լու, Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում զոհ­ված հա­յոր­դի­նե­րի շիր­մա­քա­րե­րին ծա­ղիկ­ներ խո­նար­հե­լու միտ­քը։
…Սպի­տակ, կար­միր մե­խակ­նե­րի փուն­ջը ձեռ­քին՝ ե­րի­տա­սարդն ի­ջավ մե­քե­նա­յից, հեռ­վից մի պահ ու­շա­դիր նա­յեց իմ կողմն ու ըն­դա­ռաջ ե­կավ։ Գևորգն էր։ Ձեռք­սեղ­մու­մից ան­մի­ջա­պես հե­տո նրան նվի­րե­ցի Ար­ցա­խի Մար­տու­նու պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի լե­գեն­դար հրա­մա­նա­տար Մոն­թե Մել­քո­նյա­նի մա­սին իմ գրած գիր­քը՝ «Բարև, ինչ­պե՞ս եք, լա՞վ եք…» վեր­նագ­րով։ Ե­րե­կոն անն­կատ, անշ­շուկ թևերն էր տա­րա­ծում Ե­ռաբ­լու­րի վրա, և մենք մա­րող օր­վա սրս­փուն լռու­թյան մի­ջով ան­խոս քայ­լե­ցինք դե­պի շիր­մաթմ­բե­րը, ո­րոնց շար­քե­րը գնա­լով ստ­վա­րա­նում են՝ բլ­րա­գա­գա­թից ձգ­վե­լով դե­պի ցած։ Մեր սահ­ման­նե­րը ո­սո­խի հար­ձա­կում­նե­րից պաշտ­պա­նե­լիս, ցա­վոք, այ­սօր էլ ջա­հել զին­վոր­ներ են զոհ­վում՝ դեռ չապ­րած ա­ռա­ջին սի­րո բերկ­րանքն ու ա­ռաջ­նեկ զա­վա­կի ծնն­դյան քաղց­րու­թյու­նը։ Այ­սօր ամ­բողջ աշ­խար­հում բարդ, խառ­նակ, ան­կան­խա­տե­սե­լի ի­րա­վի­ճակ­ներ են։ Մեծ տե­րու­թյուն­նե­րի խար­դա­վանք­նե­րը գա­լիս, դիպ­չում են մեր սր­տի չափ փոք­րա­ցած հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րին, ու հար­վա­ծի բե­կոր­նե­րը նոր կո­րուստ, կս­կիծ ու ցավ են պատ­ճա­ռում մեր երկ­րին։ Եվ մենք, ան­ցյա­լի դա­սե­րը չմո­ռա­նա­լով, այ­սօր, ա­ռա­վել քան երբևէ, մեր հույ­սը չպետք է կա­պենք «բա­րի հզոր­նե­րի» հետ։ Հա­յոց հի­նա­վուրց հո­ղում, ինչ­պես միշտ, ա­մեն եր­կիր իր շա­հին է հե­տա­մուտ, և հա­զա­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում հա­զար փոր­ձանք ան­ցած, վայ­րագ ցե­ղե­րի հար­ված­նե­րից ծվատ­ված, մաս­նատ­ված և այ­սօր եր­բեմ­նի հզոր իր բնօր­րա­նի խոր­հր­դան­շա­կան մի փոք­րիկ տա­րած­քում ամ­փոփ­ված հայ ժո­ղովր­դի՝ խա­ղաղ, ստեղ­ծա­գործ ապ­րե­լու տենչն ու փա­փագն ան­տես­վում է աշ­խար­հի՝ մար­դա­սի­րու­թյան, դե­մոկ­րա­տիա­յի փքուն կար­գա­խոս­նե­րով պճն­ված մեծ ու փոքր ա­տյան­նե­րում։ Եվ կր­կին, ա­ռա­վել քան երբևէ վտան­գա­լի ի­րա­վի­ճա­կում հայ­տն­ված մեր ժո­ղովր­դի խա­ղա­ղու­թյունն ու անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վո­ղը, ա­պա­վե­նը Հա­յոց բա­նակն է։ Իսկ բա­նա­կի հզո­րու­թյան հա­մար ա­մե­նա­կարևո­րը հու­սա­լի, ա­մուր թի­կունք ու­նե­նալն է, երկ­րում, պե­տու­թյան մեջ՝ ար­դա­րու­թյու­նը, սերն ու հար­գան­քը մի­մյանց հան­դեպ։


Երբ հա­սանք ծաղ­կեպ­սա­կի նմա­նո­ղու­թյամբ քան­դակ­ված ցայ­տաղ­բյուր­նե­րին, Գևոր­գը կտ­րուկ թեք­վեց աջ, մո­տե­ցավ, գր­կեց Միայ­նակ գայ­լի՝ Ա­րա­յիկ Խան­դո­յա­նի շիր­մա­քա­րը, սպի­տակ, կար­միր մե­խակ­նե­րի փն­ջից զույգ մե­խակ ընտ­րեց, գուր­գու­րան­քով դրեց քա­րին, և ինձ անլ­սե­լի բա­ռեր մրմն­ջաց։ 1988 թ. տա­կա­վին տաս­նյո­թա­մյա Ա­րա­յի­կը Ծաղ­կա­հո­վիտ գյու­ղին մոտ գտն­վող խոր­հր­դա­յին ռազ­մա­բա­զա­յից զենք ու զի­նամ­թերք էր հայ­թայ­թել վտանգ­ված Ար­ցա­խին օգ­նու­թյան փու­թա­ցող կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րի հա­մար, 1989 թ. մեկ­նել Ար­ցախ, միա­ցել ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րին և իր հան­դուգն, խե­լա­միտ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար ստա­ցել Միայ­նակ գայլ մա­կա­նու­նը։
Մո­տե­ցանք ար­դա­րու­թյան հա­մար ան­զի­ջում ու ըմ­բոստ պայ­քա­րող Սար­գիս Հաց­պա­նյա­նի շիր­մին։ Ծանր հի­վանդ՝ նա հա­վա­տով լի մա­քա­ռում էր մահ­վան դեմ, որ­պես­զի ապ­րի, շա­րու­նա­կի պայ­քա­րել ար­դա­րու­թյան հա­մար, և, ա­վա՜ղ, աչ­քե­րը փա­կեց հայ­րե­նի­քից հե­ռու՝ Լիոն քա­ղա­քի հի­վան­դա­նո­ցում։ Հպ­ված ար­դա­րու­թյան մար­տի­կի հու­շա­քա­րին, Գևոր­գը, ա­սես ի­րա­կա­նու­թյու­նից վե­րա­ցած, եր­կար լռեց, ա­պա գու­ցե Սարգ­սին վե­րա­բե­րող ան­ցյալ մի հի­շո­ղու­թյու­նից դեմ­քին կի­սաժ­պիտ երևաց ու ան­ցավ։ Քայ­լե­ցինք դե­պի բլ­րա­գա­գաթ, սպի­տակ ու կար­միր մե­խակ­ներ դրե­ցինք Վազ­գեն Սարգ­սյա­նի, Մոն­թեի, Մոն­թե հրա­մա­նա­տա­րի ա­ռանձ­նա­կի կարևոր ա­ռա­ջադ­րանք­նե­րը կա­տա­րող, բազ­մա­թիվ ան­գամ վի­րա­վոր­ված ու դեռ չա­պա­քին­ված՝ կր­կին մար­դա­դաշտ մեկ­նած և 1994 թ. հուն­վա­րի մե­կին հե­րո­սա­բար զոհ­ված, տան­կիստ Սոս Հով­սե­փյա­նի շրի­մա­քա­րին։ Սո­սի հետ հան­դի­պել էի այս­տեղ՝ Ե­ռաբ­լու­րում, 1993 թ. հու­նի­սի վեր­ջին, սի­րե­լի հրա­մա­նա­տար Մոն­թեի զոհ­վե­լու 40-րդ օր­վա կա­պակ­ցու­թյամբ «Ա­ռա­գաստ» շա­բա­թա­թեր­թի հա­մար հար­ցազ­րույց վա­րե­լու։ Գու­սան Տո­տի­կի մի­ջո­ցով պայ­մա­նա­վոր­վել էինք հան­դիպ­ման ժա­մը, սա­կայն Սոսն ու­շա­նում էր։ Եղ­բորս վե­ցա­մյա որ­դին՝ Դա­վի­թը, որ սր­տանց ու­զե­ցել էր ու­ղեկ­ցել ինձ, կի­զիչ արևից շա­ռա­գու­նել էր, ու, չնա­յած հոր­դոր­նե­րիս, չէր ու­զում տուն տա­նեի։ Հա­սուն տղա­մար­դու լր­ջու­թյամբ ա­սում էր. «Հենց հե­ռա­նանք, Սո­սը կգա»։ Սոսն Ար­ցա­խի դիր­քե­րից էր գա­լու, և ու­շա­նա­լու ա­մեն ան­կան­խա­տե­սե­լի պատ­ճառ կա­րող էր ծա­գել։ Ի վեր­ջո, պայ­մա­նա­վոր­վա­ծից 4 ժամ անց զին­վո­րա­կան հա­գուս­տով եր­կու ե­րի­տա­սարդ նշ­մար­վե­ցին ճա­նա­պար­հին։ Հոգ­նած էին, արևա­խանձ դեմ­քե­րով, զին­վո­րա­կան հա­գուս­տի գույնն ա­սես մար­տե­րի ծխից խամ­րել էր։ Հոգ­նա­բեկ հա­յացք­նե­րում կրա­կի կայ­ծեր կա­յին։ Սոսն էր՝ մար­տա­կան ըն­կե­րոջ հետ։ Նրա հետ հար­ցազ­րույ­ցից ա­միս­ներ անց՝ 1994 թ. հուն­վա­րի հին­գին թե վե­ցին, երբ տա­նը ա­զա­տա­մար­տին վե­րա­բե­րող հին ու նոր գրա­ռում­նե­րիս տետ­րերն էի դաս­դա­սում, ան­ծա­նոթ կին զան­գա­հա­րեց, խս­տա­ձայն ա­սաց. «Ձեր հե­ռա­խո­սա­հա­մա­րը գտել եմ որ­դուս թղ­թե­րի մեջ։ Ո՞վ եք դուք»։ Հարց­րի. «Ո՞վ է ձեր որ­դին»։ Ա­սաց՝ Սոս Հով­սե­փյա­նը։ «Ի՜նչ լավ է զան­գա­հա­րե­ցիք,- ու­րա­խա­ցա,- Սո­սի հետ հար­ցազ­րույ­ցը տպագր­վել է, թեր­թը տամ , փո­խան­ցեք ի­րեն»։ Քար լռու­թյուն տի­րեց…Հե­տո լս­վեց կնոջ խեղ­դուկ ձայ­նը. «Հուն­վա­րի մե­կին Սո­սը զոհ­վեց»։ Հե­տո Սո­սի մար­տա­կան ըն­կեր­նե­րից շատ բան պի­տի ի­մա­նամ նրա ան­ցած մար­տա­կան ու­ղու մա­սին, թե ինչ­պես է մե­նակ ան­ցել թշ­նա­մու դիր­քե­րը, նս­տել նրանց տանկն ու բե­րել մե­րոնց կող­մը, ինչ­պես ա­մեն ան­գամ վիր­քե­րը դեռ չա­պա­քին­ված՝ շտա­պել է մար­տա­դաշտ՝ զի­նըն­կեր­նե­րին մե­նակ չթող­նե­լու հա­մար։ Այս­պես՝ նաև վեր­ջին ան­գամ։ Ափ­սոս, որ դժ­վա­րին մար­տա­կան ու­ղի ան­ցած հա­յոր­դին չտե­սավ հաղ­թա­նա­կը։ 1994 թ. հուն­վա­րի մե­կին Քյա­թու­կի ուղ­ղու­թյամբ դա­ժան, ա­րյու­նա­լի մար­տեր են ըն­թա­ցել։ Մե­րոնք հետ են մղել թշ­նա­մու գրոհ­նե­րը։ Այդ ծանր մար­տե­րից մե­կի ժա­մա­նակ Սո­սը մա­հա­ցու վի­րա­վոր­վել է գլ­խից… Ե­ռաբ­լու­րում նն­ջող ա­մեն հա­յոր­դի զոհ­վե­լու իր չկրկն­վող պատ­մու­թյունն ու­նի։ Եվ մենք՝ ապ­րող­ներս, պետք է լավ հի­շենք ու սե­րունդ­նե­րին փո­խան­ցենք հա­յոց նո­րօ­րյա հե­րո­սա­մար­տի պատ­մու­թյու­նը։
Երբ վեր­ջին զույգ մե­խակ­նե­րը հու­շիկ սա­հե­ցին Գևոր­գի ա­փե­րից, շա­րու­նա­կե­ցինք շար­քե­շարք անց­նե­լով՝ ող­ջու­նել հա­վեր­ժու­թյան մեջ նն­ջող հայ­րե­նի հո­ղի նվի­րյալ­նե­րին։ ՈՒ­րիշ մի տխ­րու­թյամբ կանգ­նե­ցինք Ապ­րի­լյան դա­ժան կռ­վում հե­րո­սա­բար զոհ­ված տղա­նե­րի շիր­մա­շար­քի առջև, եր­կար լռե­ցինք՝ ցա­վոտ հար­ցա­կան­նե­րը չբարձ­րա­ձայ­նե­լով…


…Թեև մթն­շա­ղը թանձ­րա­ցել էր, չէինք ու­զում հե­ռա­նալ «Ե­ռաբ­լու­րից»։ Գևոր­գին խնդ­րե­ցի նս­տել կենտ­րո­նա­կան ծա­ռու­ղու նս­տա­րան­նե­րից մե­կին, և ա­լե­կոծ սր­տով՝ վերս­տին քայ­լե­ցինք պատ­մու­թյան խո­տոր ճամ­փե­քով։ Ա­սես ա­ռա­ջին զրույ­ցի շա­րու­նա­կու­թյու­նը լի­ներ. Գևոր­գի սեղմ­ված ապ­րում­նե­րը կր­կին հոր­դե­ցին՝ վա­րա­րած գե­տի պես սր­բել-տա­նե­լով հո­գուն խորթ ու օ­տար ա­մեն բան։ Ես, որ կա­րող եմ զրու­ցակ­ցիս խոսքն ամ­բող­ջու­թյամբ թղ­թին հանձ­նել, խեղ­ճա­ցել էի, մի կերպ էի հասց­նում գրա­ռել՝ եր­բեմն բա­ռե­րի փո­խա­րեն միայն ինձ հաս­կա­նա­լի նշան­ներ դնե­լով։ Ե­ռաբ­լու­րից ճամ­փան մեզ տա­րավ Էր­գիր…
Խնդ­րե­ցի պատ­մել Արևմտյան Հա­յաս­տան իր ուղևո­րու­թյուն­նե­րից մե­կի մա­սին։
-Որ մե­կի մա­սին պատ­մեմ,- միտ­քը հեռ­վում՝ ա­սաց Գևոր­գը,- ա­մեն հա­դի­պում մի նոր բա­ցա­հայ­տում է, ա­մեն ան­գամ նոր հույ­զեր, ապ­րում­ներ եմ ու­նե­նում։ Պա­տա­հա­կան մարդ­կանց՝ պար­զա­պես զբո­սաշր­ջիկ­նե­րի, չեմ տա­նում։ Կի­սա­տա­բա­տով, ոտ­քե­րը բաց տղա­մարդ­կանց, կուրծ­քը կի­սա­բաց, ան­վա­յե­լուչ հագն­ված կա­նանց չեմ տա­նում։ Իմ նպա­տա­կը շա­հույթ ստա­նա­լը չէ։ Իմ գերն­պա­տակն է Էր­գիր կորց­րած, ցե­ղաս­պա­նու­թյան զոհ դար­ձած մեր նախ­նի­նե­րի ժա­ռանգ­նե­րին տա­նել, ցույց տալ ի­րենց պա­պե­րի բնօր­րա­նը, գտ­նել նրանց տու­նը։ Թող գան, տես­նեն բուն հայ­րե­նի­քը, սեր արթ­նա­նա այդ հո­ղի հետ, այդ սե­րը փո­խան­ցեն զա­վակ­նե­րին, թոռ­նե­րին։


Պատ­մեմ դվին­ցի Սե­րոբ Վար­դա­նյա­նի մա­սին։ Նա ազ­գագ­րա­գետ է, 400-ից ա­վե­լի ազ­գա­յին ո­գով եր­գե­րի հե­ղի­նակ։ Նրա ըն­տա­նի­քում բո­լո­րը եր­գող, նվա­գող, պա­րող են։ Սե­րո­բի պա­պը Բիթ­լի­սի (Բա­ղե­շի) նա­հան­գի Խզա­նի գա­վա­ռի մի քա­նի գյու­ղե­րի ռես է ե­ղել՝ կա­ռա­վա­րիչ, հայտ­նի մարդ։ Ապ­րել է Կառ­նա գյու­ղում։ Երբ Սե­րոբն ա­սաց, որ պա­պի տու­նը 18-րդ դա­րի ե­ռա­հարկ կա­ռույց է ե­ղել, չհա­վա­տա­ցի։ 2019 թ. օ­գոս­տո­սի 4-ին գնա­ցինք, գտանք Կառ­նա գյուղն ու Սե­րո­բի պա­պի տու­նը։ Պարզ­վեց՝ այն, ի­րոք, ե­րեք­հար­կա­նի է ու նկու­ղա­յին հարկ էլ ու­նի։ Այդ տա­նը հի­մա 3 քուրդ ըն­տա­նիք է ապ­րում։ Ըն­կու­զե­նու ծա­ռը ծան­րու­թյու­նից ըն­կել էր։ Սե­րոբն այդ ծա­ռի ըն­կույզ­նե­րից հա­վա­քեց, բե­րեց, Դվի­նի իր այ­գում տն­կեց։ Ար­դեն մա­տաղ շի­վեր են։ Աղ­թա­մա­րի կղ­զու նշե­նի­նե­րից էլ նուշ հա­վա­քեց, ու հի­մա Սե­րո­բի այ­գում ա­ճած նշե­նի­նե­րը Վա­նա ծո­վի ա­լիք­նե­րի զով շունչն են տա­րա­ծում։
2017 թ. հոկ­տեմ­բե­րին Աղ­թա­մա­րի նշե­նի­նե­րից ես նույն­պես նուշ պո­կե­ցի՝ 49 հատ, և որ­պես խոր­հուրդ, բե­րե­ցի, բա­ժա­նե­ցի Թա­լի­նում, Վե­րին Սաս­նա­շե­նում, Դաշ­տա­դե­մում, Դվի­նում ապ­րող ըն­տա­նիք­նե­րի՝ 7 ըն­տա­նի­քի՝ յո­թա­կան նուշ։ Երբ գնում եմ Դվին, Սե­րո­բը աչ­քե­րը փա­կում է, որ ար­ցուն­քը չերևա։ Գաղ­թա­կա­նի ցավն ու­րիշ է…


ԵՎ ՍԱ­ԼԵՆ Ա­ՍԱՑ. «Ա­ՐԻ, ԱՊ­ՐԻՐ ՔՈ ՊԱ­ՊԻ ՏԱ­ՆԸ…»


Արևմտյան Հա­յաս­տան այ­ցե­լու­թյան մի հու­զիչ դր­վագ ևս՝ թե ինչ­պես է Գևոր­գը գտել ի­րենց պա­պե­նա­կան տու­նը Խնու­սի Հա­րա­միկ (Բե­լի­թաշ) գյու­ղում։
-237 հա­մա­րով տունն էր, որ­տեղ ապ­րում էր Սա­լե ա­նու­նով մի քուրդ։ Սա­լեի ա­ռա­ջին հարցն էր. «Ե­կել ես տանդ մեջ ապ­րե­լու՞»։ Ա­սա­ցի՝ ա­յո՛։ Սա­լեն պա­տաս­խա­նեց. «ՈՒ­րեմն պապս ճիշտ էր ա­սում, որ Սե­րո­բի տու­նը մենք չենք ստա­ցել»։
Պատ­մեց Սե­րոբ պա­պիս մա­սին, ան­գամ գի­տեր, որ Սե­րո­բը ճա­նա­պարհ­նե­րի գի­տակ է ե­ղել, ճամ­փորդ­նե­րին ու­ղեկ­ցել է մինչև Թիֆ­լիս։ Հե­տո ա­սաց.
-Պապս մա­հա­ցավ 1980 թվա­կա­նին։ Մա­հա­նա­լուց ա­ռաջ պատ­գա­մեց. «Ա­մեն տա­րի մի գառ կպա­հես Սե­րո­բի ժա­ռանգ­նե­րի հա­մար։ Ե­թե այս տան տե­րը գա, մի գառ կմոր­թես, մի շիշ էլ գի­նի կամ օ­ղի կդ­նես սե­ղա­նին։ ՈՒ կթող­նեք, կհե­ռա­նաք տնից։ Դա կլի­նի ձեր պարտ­քը»։ Ա­մեն տա­րի հա­տուկ այդ նպա­տա­կով մի գառ էինք պա­հում, բայց հյու­րե­րը չէին գա­լիս, գա­ռը մե­ծա­նում՝ դառ­նում էր թոխ­լի…
Սա­լեն ու­զեց գա­ռը մոր­թել, չթո­ղե­ցի։ Ա­սա­ցի.
-Թան ու­նե՞ս, խմենք։
Ա­սաց.
-Շե­մից ներս մտեք, խմեք։
Մտանք, խմե­ցինք, շա­րու­նա­կե­ցինք մեր ճա­նա­պար­հը։
Սա­լեին հյուր եմ գնում։ Ա­մեն ան­գամ ա­սում է.
-Ե՞րբ ես գա­լու՝ ապ­րես Խնու­սում…


Ա­մեն այ­ցե­լու­թյան՝ Գևորգ Խա­չատ­րյանն Էրգ­րից նոր սեր­մեր է բե­րում, նոր շի­վեր։
-Սա­րի­ղա­մի­շից սո­ճու տն­կի­ներ եմ բե­րել, բա­ժա­նել։ Ա­նա­ղարտ սեր­մեր եմ բե­րում, բա­ժա­նում, որ Հա­յաս­տա­նում ծիլ տան, Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդն այն­տե­ղի ա­նա­րատ ցո­րե­նի համն զգա, մյուս բույ­սե­րի համն զգա, ա­ռողջ ե­րե­խա­ներ ծն­վեն, չբե­րու­թյուն չլի­նի։ Մու­շից, Բու­լա­նու­խից քռիկ ցո­րեն եմ բե­րել, Սա­սու­նից՝ գլգ­լի սեր­մեր, բա­ժա­նել եմ 5000 տն­տե­սու­թյան։ Ինչ որ բե­րում եմ, անվ­ճար եմ բա­ժա­նում։ Խնու­սից ճեր­մակ լո­բի եմ բե­րել, Տալ­վո­րի­կից՝ մա­նա­նա։ Մա­նա­նա հիմ­նա­կա­նում Մշո դաշ­տում ու Սա­սու­նում է լի­նում։ Ծաղ­կա­փո­շին շա­ղի պես իջ­նում է ծա­ռե­րի ճյու­ղե­րի տերևնե­րին, քա­րե­րին, դառ­նում մեղ­րան­ման զանգ­ված։ Հա­վա­քում են, ե­փում, օգ­տա­գոր­ծում շա­քա­րի, մեղ­րի փո­խա­րեն։ Սա­սուն­ցի­ներն սկ­սե­ցին դյու­րա­վառ գազ կոչ­վող բույ­սե­րը հա­վա­քել, թափ տալ, վրա­յի մա­նա­նան հա­վա­քել, իսկ գազն օգ­տա­գոր­ծել որ­պես վա­ռե­լիք։ Այս­տե­ղից էլ մա­նա­նա­յի մյուս՝ գազ­պե ա­նու­նը։ Ժո­ղո­վուր­դը մա­նա­նան ան­վա­նել է նաև Սուրբ Կա­րա­պե­տի հալ­վա։ Մա­նա­նան տա­լիս են ե­րե­խա­նե­րին մր­սա­ծու­թյան, հա­զի դեմ։ Հի­մա քր­դերն օգ­տա­գոր­ծում են որ­պես դեղ, մեկ կի­լոգ­րամն ար­ժե 100 դո­լար։ Ժո­ղովր­դա­կան թևա­վոր խոսք կա. «Եր­կն­քից մա­նա­մա է իջ­նում», կամ երբ մե­կը դժ­գոհ է լի­նում ձեռք­բե­րա­ծից, ա­սում են. «ՈՒ­զում ես եր­կն­քից մա­նա­նա՞ թափ­վի»… Էրգ­րում մա­նա­նան ա­ռա­տու­թյան խոր­հր­դա­նիշն էր։ Տա Աստ­ված՝ Հա­յաս­տա­նի եր­կինքն այն­քան զու­լալ­վի, որ մեր գլ­խին մա­նա­նա տե­ղա…
Մութ էր, որ ի­ջանք Ե­ռաբ­լու­րից։ Գևոր­գը բարձ­րա­ձայն մտո­րում էր.
-Վա­նի Ար­տա­մետ գյու­ղից Շխ­կան ու Մո­լո­տիկ տե­սա­կի խն­ձո­րի սեր­մեր պի­տի բե­րեմ, բա­ժա­նեմ ժո­ղովր­դին։ Թող Ար­տա­մե­տի հայտ­նի խն­ձոր­ներն այս Հա­յաս­տա­նում էլ ա­ճեն։ ՈՒղևո­րու­թյուն­նե­րի ըն­թաց­քում Արևմտյան Հա­յաս­տա­նի տար­բեր վայ­րե­րի լու­սան­կար­ներ եմ ա­րել՝ 150000 հատ։ Դրան­ցից լա­վա­գույն­նե­րը կընտ­րեմ, ա­ռան­ձին տե­սա­նյութ կպատ­րաս­տեմ, անվ­ճար բա­ժա­նեմ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի դպ­րոց­նե­րին, որ­պես­զի ու­սու­ցիչ­նե­րը դա­սե­րի ժա­մա­նակ մեր պատ­մա­կան հայ­րե­նի­քը ի­րա­կան, տպա­վո­րիչ պատ­կեր­նե­րով ներ­կա­յաց­նեն ա­շա­կերտ­նե­րին։
Հիա­ցած լսում էի այդ պարզ ու շի­տակ հա­յոր­դուն և մտա­ծում՝ որ­քա՛ն կա­տա­րյալ կլի­ներ մեր կյան­քը, ե­թե ոչ բո­լո­րը, գո­նե շա­տե­րը կրեին ի­րենց հո­գում ազն­վու­թյան, բա­րու­թյան, հայ­րե­նի հո­ղին ու ժո­ղովր­դին նվի­րու­մի այն սեր­մը, որ կա նրա հո­գում։
Տուն մտա՝ ա­փիս մեջ ա­մուր սեղ­մած Գևոր­գի նվի­րած գլգ­լի սեր­մե­րով փոք­րիկ փա­թե­թը։ Գա­րուն գա, կցա­նեմ Ե­ռա­լու­րին մոտ գտն­վող մեր փոք­րիկ տնա­մեր­ձում։ Գլգ­լի հաս­կե­րը կծ­լեն ու կա­նաչ հույ­սեր կարթ­նաց­նեն։

Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Դվինցի Սերոբը
  • Գրորգ խաչատրյան
Դիտվել է՝ 20992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ